ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԱՊՈՒՐ «ՏԱԿՈ»

Տակո ապուր

Բաղադրիչներ.
տավարի կամ հավի միս – 500 գ,
եգիպտացորեն – 1 տուփ,
կարմիր լոբի – 1 տուփ,
սոխ – 1 գլուխ,
թարմ կամ պահածոյացված լոլիկ – 2 բաժակ,
տոմատի հյութ – 2 բաժակ,
քիմիոն – 1 ճ. գդ.,
չիլի կծու պղպեղ աղացած  – 1 ճ. գդ.,
աղ, բուսայուղ,
սխտոր – 1 պճեղ,

քերած պանիր,
եգիպտացորենի չիփսեր

Հավի կրծքամիսը եփել, թել-թել անել: Եթե նախընտրում եք տավարի միսը, ապա հարկավոր է անյուղ աղացած միս: Տավարի միսը նախապես պետք է տապակել: Սոխն ու սխտորը մանրացնել: Նախ տապակել սոխը, մեկ-երկու րոպեից ավելացնել նաև սխտորը: Ավելացնել քիմիոնը, կծու պղպեղը: Խառնել, վրան լցնել կեղևած և կտրատած լոլիկները և տոմատի հյութը: Ավելացնել նաև տապակած տավարի կամ խաշած հավի միսը: Մի քանի րոպե եփել, լցնել քամած լոբին ու եգիպտացորենը: Եթե հարկ լինի, ջուր ավելացնել: Աղ անել: Վրան քերած պանիր ցանել, մատուցել չիփսերի կամ եգիպտացորենի լոշիկի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով