ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «Аrmmenu»

Armmenu

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ –  1 բաժակ,
վանիլ – մի պտղունց,
կարագ – 200 գ,
ալյուր – 3 բաժակ

Ձուն հարել, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը: Հարել, մինչև ստացվի սպիտակ փրփրուն զանգված: Վանիլը խառնել ձվին: Կարագը նախապես հանել սառնարանից, թողնել փափկի, կտրատել, հարել ձվի խառնուրդի հետ: Երբ ստացվի միատարր զանգված, աստիճանաբար ավելացնել ալյուրը: Կստացվի փափուկ խմոր: Տապակին ալյուր ցանել: Խմորը երկու մասի բաժանել: Ձեռքով տափակեցնելով՝ խմորին հարթ ուղղանկյան ձև տալ: Պատառաքաղով նախշել, վրան հարած դեղնուց քսել: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում 20-30 րոպե: Հետո հանել, երկար ձողիկների բաժանել, շուռ տալ այնպես, որ սպիտակ կողմերը դեպի վերև նայեն, դնել ջեռոցի մեջ: Հինգ րոպե անց նորից հանել, շուռ տալ հակառակ կողմը, թողնել երկու րոպե: Հանել, թողնել հովանա, մատուցել թեյի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով