ՍՈՒՆԿՈՎ ՏԱՎԱՐԻ ՄԻՍԸ ԳԻՆՈՒ ՄԵՋ

Գինիով սունկով միս

Բաղադրիչներ.
տավարի միս – 500 գ,
սոխ – 2 գլուխ,
սունկ – 300 գ,
տոմատի մածուկ – 2-3 ճ. գդ.,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
կարմիր չոր գինի – 200 մլ,
շաքարավազ – 1 թ. գդ.,
աղ, պղպեղ,
չոր ծիթրոն, դափնու տերև

Տավարի միսը լվանալ, կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել մի քանի րոպե: Երբ այն գույնը փոխի, և կեղև առաջանա, ավելացնել սունկը: Նախապես այն լցնել աղաջրի մեջ, ապա լվանալ հոսող ջրով: Եթե շատ խոշոր են, կտրատել: Սունկը մսի հետ տապակել 3-5 րոպե: Սոխը կիսել, շերտատել, լցնել թավայի մեջ: Տապակել այնքան, որ սոխը թափանցիկ դառնա: Ապա լցնել գինին, տոմատի մածուկը, համեմել, աղով, պղպեղով, շաքարավազ լցնել: Ավելացնել ծիթրոնի և դափնու տերևներ: Եռալուն պես դափնու տերևը հանել, որպեսզի այն մյուս բույրերի նկատմամբ գերիշխող չդառնա: Խառնել ևս մեկ անգամ, դնել շատ մարմանդ կրակին և եփել 1-2 ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով