ԿԱՊՈՒՉԻՆՈ ՍՈՒՖԼԵՈՎ ՏՈՐԹ

tort s sufle

Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 6 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 1 բաժակ,
խմորի համար օշարակ.

կապուչինո սուրճ – 1 գավաթ,
սուֆլե.
աղացած սուրճ կամ կապուչինո – 1 թ. գդ.,
սերուցք յուղոտ – 300 մլ,
շաքարի փոշի – 1,5 բաժակ,
ժելատին – 20 գ,
գլազուր.
թթվասեր – 2 ճ. գդ.,
կարագ – 50 գ,
շաքարավազ – 3 ճ. գդ.,
կակաո – 2 ճ. գդ.,
զարդարելու համար.
մանրացրած ընկույզ,
շոկոլադ

Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել մինչև անշարժ փափուր դառնա: Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցին, ավելացնել մաղած ալյուրը, խառնել: Թխել 180 աստիճանում, կիսել: Մեկ գավաթ սուրճ եփել, լցնել խմորի վրա, թողնել ներծծվի: Ժելատինը թրջել, թողնել ուռչի: Տաքացնել, խառնել, մինչև հատիկները հալվեն և ձուլվեն: Մի գդալ սուրճ աելացնել, խառնել: Սերուցքը հարել շաքարի փոշու հետ: Երբ դառնա փրփրուն զանգված, խառնել ժելատինին: Ափսեի մեջ դնել խմորի մի շերտը, ծածկել սուֆլեով, դնել մյուս խմորը: Տորթը տեղավորել սառնարանում: Սոտեյնիկի մեջ խառնել թթվասերը, շաքարը, կակաոն, խառնել, մինչև հարթ, միատարր խառնուրդ ստացվի, կրակից վերցնել: Մի կտոր կարագ դնել վրան, խառնել: Սառած տորթը հանել, գլազուրապատել: Վրան ցանել քերած շոկոլադի և աղացած ընկույզի խառնուրդ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԿԱՊՈՒՉԻՆՈ ՍՈՒՖԼԵՈՎ ՏՈՐԹ

  1. ira ասեց.

    Der xohararakan kayq@ miakne u ankrkneli

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով