ԼԱՎԱՇՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ

Լավաշով ջեռեփուկ

Բաղադրիչներ.
լավաշ – 3 հատ,
սոխ – 2 հատ,
աղացած միս – 1 կգ,
պանիր – 100 գ,
աղ, պղպեղ,
չորացրած ծիթրոն,
ալյուր – 2 ճ. գդ.,
կարագ – 1 ճ, գդ,
կաթ կամ սերուցք ոչ յուղոտ – 2 բաժակ

Աղացած մսի վրա մի բաժակ ջուր լցնել և դնել թույլ կրակին: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել և լցնել աղացած սոխը: Անընդհատ խառնելով տապակել, մինչև միսը պատրաստ լինի: Աղ, պղպեղ, չորացրած ծիթրոն շաղ տալ, խառնել, կրակից վերցնել: Լավաշը տապակի չափով կտրել, փռել առաջին շերտը: Վրան փռել մսի մի մասը, նորից լավաշ դնել, հերթագայել, վերին շերտը դնել մսից: Սոուսի համար կարագով ալյուրը բովել, կաթ լցնել և մի քանի րոպե եփել, հետո քամել: Սոուսը լցնել լավաշի վրա, վրան քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցը 20-25 րոպե: Հանել, կտրատել և մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով