ՄՍՈՎ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՏԱՊԱԿԱ

Մսով և կարտոֆիլով տապակա

Բաղադրիչներ.
միս – 300-400 գ,
կարտոֆիլ – 3-4 հատ,
սոխ – 2 գլուխ,
գազար – 1-2 հատ,
լեչո – 2 ճ. գդ.,
կարագ – 70 գ,
աղ, պղպեղ

Սոխը բարակ շերտատել, կարագը թավայի մեջ հալեցնել և սոխեռած անել: Ավելացնել լեչոն և բարակ ձողիկների պես կտրատած գազարը: Անընդհատ խառնել, երբ գազարը փափկի, լցնել կտրատած միսը: Տապակել այնքան, որ միսը կարմրի: Ավելացնել երկար շերտերի կտրատած կարտոֆիլը: Անընդհատ խառնել, կրակն ավելի մարմանդ դարձնել: Համեմել աղով և պղպեղով: Կափարիչը փակ շոգեխաշել, մինչև կարտոֆիլը և միսը եփվեն: Մատուցելիս կարելի է վրան կանաչի շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով