ԿԱՆԱՉ ՈԼՈՌՈՎ ԵՎ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԱՂՑԱՆ

Ոլոռով և եգիպտացորենով աղցան

Բաղադրիչներ.

հավի կրծքամիս  – 1 կտոր,
պահածոյացված ոլոռ  – 1 տուփ,
պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,
ձու խաշած – 2 հատ,
ապուխտ – 100 գ,
թթվասեր, մայոնեզ,
աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի

Եգիպտացորենն ու ոլոռը քամել: Ձուն խաշել, սառեցնել, մաքրել և խորանարդաձև կտրատել: Հավի միսը եփել, աղ ցանել, հովանալուց հետո կտրատել: Ապուխտը նույնպես խորանարդիկների վերածել: Հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը խառնել, աղ ու պղպեղ ցանել, խառնել մնացած բաղադրիչներին: Ավելացնել նաև կտրատած սամիթ կամ համեմ: Զարդարել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով