ԿՈՏԵՄՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

kotemov pirog

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 2 բաժակ,
կարագ – 250 գ,
թթվասեր  – 1 բաժակ,
կաթ – կես բաժակ,
խմորիչ – 25 գ,
աղ և շաքարավազ – մեկական պտղունց
միջուկ
Չանախ պանիր – 450-500 գ,
կարագ  – 100 գ,
կանաչ սոխ, կոտեմ, սամիթ, համեմ, թարխուն

Ալյուրը մաղել, աղ ցանել: Կաթը գոլացնել, խառնել խմորիչի ու մի քիչ շաքարավազի հետ: Կարագը թողնել, որ փափկի, կտրատել, խառնել ալյուրին: Ավելացնել թթվասերը և թթխմորը: Ստացվում է փափուկ խմոր: Խմորը դնել տոպրակի մեջ ու դնել սառնարանը, թեև խմորիչով խմորներն ավելի հաճախ դրվում են տաք տեղում: Ողջ գիշեր խմորը թողնել սառնարանում: Միջուկի համար պանիրը քերել, կանաչին կտրատել: Կարելի է վերցնել ըստ ճաշակի ցանկացած այլ կանաչեղեն: Խառնել, ավելացնել կարագի կտորները: Տապակի վրա յուղաթուղթ դնել, խմորը ձեռքով տարածել այնպես, որ այն համաչափ հաստություն ունենա: Դնել ողջ միջուկը, տարածել խմորի մակերեսով մեկ: Խմորի երկրորդ կեսը բացել յուղաթղթի վրա: Քանի որ խմորը փափուկ է, գրտնակով բացելը դժվար կլինի: Երկրորդ շերտով ծածկել կարկանդակը, ամրացնել եզրերը: Կարկանդակի վրա անցք բացել գոլորշու համար, խմորին կարագ կամ ձու քսել, դնել 180 աստիճան ջերմության ջեռոցը 45 րոպեով: Մատուցել տաք կամ սառը, սառը ավելի համեղ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով