ԽՈԶԻ ՍԹԵՅՔ ԿՈՆՅԱԿԻ ԹԱՆՁՐԱՀՅՈՒԹՈՎ

Խոզի սթեյք կոնյակի սոուսով

Բաղադրիչներ.
խոզի սթեյք – 2 կտոր,
կիտրոն – 1 հատ,
մեղր – 1 ճ. գդ.,
կոնյակ – 50 գ,
սխտոր – 1 պճեղ,
կծու պղպեղ – 1 հատ,
բուսայուղ,
աղ

Միսը թեթևակի ծեծել, աղ ցանել: Վրան լցնել կիտրոնի հյութի ու մանրացրած սխտորի խառնուրդը: Մեկ ժամ թողնել, ապա տապակել միսը բուսայուղի մեջ: Մնացած մարինադը խառնել մեղրի, կոնյակի և կտրատած կծու պղպեղի հետ: Թանձրահյութը եռացնել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել տապակած միսը: Կաթսան դնել տաք ջեռոցը 20-25 րոպե: Մատուցել աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով