ՆՈՒՇՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

Նուշով թխվածքաբլիթ

Բաղադրիչներ.
նուշ – 400 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 2 հատ,
վանիլ

Նուշը տաք ջրով թրջել: Տասը-տասնհինգ րոպե անց քամել, կեղևը մաքրել, աղալ կամ բլենդերով մանրացնել: Շաքարավազը, վանիլը և աղացած նուշը խառնել: Ձուն հարել, խառնել մնացած զանգվածին: Տապակը ծածկել յուղաթղթով, զանգվածից բլիթներ անել, դնել տապակի վրա: Թխել 180 աստիճանում քսան րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով