ԿՐՈՒԱՍԱՆՆԵՐ ԴԱՍԱԿԱՆ

ԿՐՈՒԱՍԱՆՆԵՐ
    Բաղադրիչներ.
    ցորենի ալյուր – 230 գ.,
    խմորիչ – 15 գ.,
    աղ – 1/2 թ.գ.,
    շաքարավազ – 1 ճ.գ.,
    կարագ – 110 գ.,
    կաթ – 3 ճ.գ.,
    լրացուցիչ ալյուր – 3-4 ճ.գ.
    Ալյուրը մեծ ափսեի մեջ մաղել, բրլակի ձև տալ, մեջտեղում փոս անել: Մեկ ուրիշ ամանի մեջ խմորիչը լուծել  2-3 ճաշի գդալ տաք ջրի մեջ:

Լուծված խմորիչը լցնել ալյուրի փոսիկի մեջ, խառնել մոտավորապես ալյուրի մել քառորդի հետ, գնդիկ անել: Գնդիկի վրա խաչաձև կտրվածք անել, դնել մեծ թասի մեջ, վրան տաք ջուր լցնել: Մնացած ալյուրի հետ խառնել աղ, շաքարավազ, կարագի կեսը, կաթը, հունցել: Տախտակի վրա ալյուր ցանել, խմորը հունցել վրան այնքան, մինչև դառնա հարթ և առաձիգ: Երբ խմորագունդը ջրի մեջ երկու անգամ մեծանա, հանել այն, չորացնել և խառնել մնացած խմորին: Երբ լավ խառնվի, դնել հատակին ալյուր ցանած կաթսայի մեջ, վրան ծածկել և թողնել ողջ գիշեր սառը տեղում մնա: Ուղղանկյուն բացել, մտովի երեք մասի բաժանել և մեջտեղի մասում կարագ քսել: Երկու կողմից խմորի ծայրերը վրա բերել, ծրարաձև փակել: Շրջել 90 աստիճան և ծալված մասը դեպի վերև գրտնակել: Մեկ անգամ էլ ծրարաձև փակել, բացել: Մոտ քառորդ ժամ թողնել սառնարանում, կրկնել երեք անգամ: Բացել վերջին անգամ, խմորը երեք շերտի բաժանել, ամեն շերտը կտրատել` եռանկյունների բաժանելով: Եռանկյունները լայն մասից սկսելով փաթաթել, ծայրերը թեքել, որ կիսալուսնաձև ստացվի, շարել տապակի մեջ, որտեղ ալյուր է ցանված : Թխել 220 աստիճանի տակ 5 րոպե, հետո իջեցնել ջերմաստիճանը մնչև 200: Պատրաստի կրուասանները պետք է ծավալով մեծանան և ոսկեգույն երանգ ընդունեն:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով