«ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՂՑԱՆ»

Ծննդյան օր

Բաղադրիչներ.
հազար – կես փունջ,
կանաչ սոխ – մի քանի ցողուն,
սպանախ – կես փունջ,
խաշած ձու – 5 հատ,
լոլիկ – 4 հատ,
բեկոնի շերտիկներ – 12 հատ,
կանաչ ոլոռ – մեկ տուփ,
մայոնեզ, թթվասեր,
շաքարավազ – 1 թ. գդ.

Հազարի և սպանախի տերևները լվանալ, չորացնել, կտրատել, աղ ցանել: Կանաչին լցնել խորը թափանցիկ ամանի մեջ, վրան լցնել կտրատած ձվերը, վրան` բեկոնի շերտերը: Լոլիկները խորանարդաձև կտրատել, դնել իբրև հաջորդ շերտ, ծածկել կտրատած կանաչ սոխով և կանաչ ոլոռով: Առանձին ափսեի մեջ խառնել թթվասերը, մայոնեզը, շաքարավազը: Խառնուրդը քսել բանջարեղենի վրա առանց խառնելու: Այն կարելի է խառնել, երբ արդեն ափսեի մեջ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով