ԲԱԼՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Բալով աղանդեր

Բաղադրիչներ.
բիսկվիթի մի կտոր կամ թխվածքաբլիթ,
կոնյակ — 2 թ. գդ.,
անկորիզ բալ – 4 ճ. գդ.,
կաթնաշոռ կամ սերուցքային պանիր –  100 գ,
խտացրած կաթ – կես տուփ,
ժելատին – 25 գ,
շաքարավազ – 2 ճ. գդ.

Ժելատինը թրջել եռացրած սառը ջրի մեջ: Բալի կորիզները հանել, եթե այն սառեցված է, թողնել հալվի: Վրան մեկ բաժակ սառը ջուր լցնել և եփել մոտ տասը րոպե: Ավելորդ հյութը թափել: Ավելացնել երկու ճաշի գդալ  շաքարավազ և ժելատինի կեսը, տաքացնել խառնուրդը: Երբ ժելատինը ձուլվի, վերցնել կրակից: Ավելացնել կոնյակը, դնել մի կողմ: Մնացած ժելատինի վրա մեկ քառորդ բաժակ ջուր լցնել, տաքացնել, անընդհատ խառնել: Ավելացնել կես տուփ խտացրած կաթը և կաթնաշոռը: Բաժակի մեջ լցնել սպիտակ զանգվածից, դնել սառնարան: Հետո լցնել կարմիր խառնուրդը, նորից սառեցնել: Կարմիր շերտը ծածկել սպիտակ զանգվածով, սառեցնել: Երբ այն սառած լինի, վրան խմոր փշրել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով