ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՌԱԳՈՒ

Մեքսիկական ռագու

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 2 կտոր,
լոլիկ – 2 հատ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
գազար – 2 հատ,
եգիպտացորեն – 1 տուփ,
կարմիր լոբի – 350 գ,
սոխ – 2 գլուխ,
աղ, բուսայուղ,
դարչին – 1/2 թ. գդ.,
սխտորի փոշի – 1/2 թ. գդ.,
կծու պղպեղ – 1/2 թ. գդ.,
չորացրած լոլիկ –  1/2 թ. գդ.,
աղացած պղպեղ չիլի – 1/3 թ. գդ.

Սոխը մաքրել,կտրատել, տապակել: Ավելացնել կտրատած գազարը, պղպեղը: Ապա նաև ավելացնել լոլիկն ու քամած եգիպտացորենը: Համեմել, աղ, պղպեղ ցանել, խառնել նաև լոբին: Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել, աղ ցանել, լցնել բանջարեղենի մեջ այնպես, որ այն ծածկվի սոուսի մեջ: Կափարիչը փակել, եփել մարմանդ կրակի վրա, մինչև միսը պատրաստ լինի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով