ԱՂՑԱՆ «ԿԱՆԱՉ»

Կանաչ աղցան

Բաղադրիչներ.
հազար – մի փունջ,
թարմ համեմ, մաղադանոս, սամիթ – կես-կես փունջ,
թարմ վարունգ – 1 հատ,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.,
աղ, պղպեղ,
բուսայուղ

Հազարն ու կանաչին լավ լվանալ հոսող ջրով: Վարունգը կարելի է կեղևով կտրատել, եթե այն կոշտ չէ: Կտրատած մթերքը լցնել աղցանի ամանի մեջ, ցողել կիտրոնի հյութով և բուսայուղով: Վրան աղ և պղպեղ ցանել, խառնել: Թարմ գարնանային աղցանը պատրաստ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով