ԱԲԽԱԶԱԿԱՆ ԹԱՆ

Աբխազական թան

Թթվեցրած կաթ – 3-3.5 բաժակ,
ջուր – 1-2 բաժակ,
կանաչ սոխ – 50-75 գ.,
կանաչ վարունգ – 150 գ.,
բողկ – 50 գ.,
սխտոր – 1-2 պճեղ,
սամիթ – 4-5 հատ,
ձու – 2 հատ,
աղ և աջիկա

Վարունգը խորանարդիկներով կտրատել, բողկն ու սոխը մանրացնել, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել թթվեցրած կաթը, որը նախապես խառնված է եռացրած սառը ջրին: Համեմել աղով, պղպեղով, ճզմած սխտորով, ցանկության դեպքում` աջիկայով: Ձուն պինդ խաշել, մանրացնել և լցնել թանի մեջ: Մատուցելիս վրան կտրատած սամիթ լցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով