ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

Սպանախով ռուլետ

Բաղադրիչներ.
քերած պանիր – 80-100 գ,
ձու – 4 հատ,
սպանախ, մաղադանոս, համեմ կտրատած,
սխտոր – 1 պճեղ,
բուսայուղ,
ալյուր,
աղ,
կաթ – 1 բաժակ

Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել կաթը, խառնելով եփել, մինչև թանձրանա: Ձվերը հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և փաթաթել, և հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

  1. varduhi ասեց.

    shat hetqrqir e vorqan alyure petq bovelu hamar

    • armmenu ասեց.

      Ալյուրը մոտավորապես մեկ բաժակ է: Սակայն նրա չափը ավել կամ պակաս կլինի՝ կախված կաթի թանձրությունից: Արդյունքում պետք է ստացվի քյուֆթայի թանձրության խմոր:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով