ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ «ՖՈԼԱՐ»

Ֆոլար

Բաղադրիչներ.
կաթ – 300 գ,
խմորիչ- 1 տուփ,
ալյուր – о.5 կգ,
աղ, շաքարավազ – մեկական պտղունց,
կարագ – 200 գ,
դարչին – 1 թ. գդ.,
ֆենխելի սերմեր – 1 թ. գդ.,
մարցիպանե զանգված,
կաթ վրան քսելու համար

Գոլ կաթին խառնել շաքարավազը, մի գդալ ալյուր, խմորիչը, թողնել տաք տեղում: Մնացած ալյուրին աղ ցանել, փոս անել վրան, լցնել խմորիչը: Խմորը հունցել, ավելացնել համեմունքները և հալած կարագը: Հանուցել, մինչև հարթ, փափուկ խմոր դառնա: Յուղած ամանի մեջ դնել այն, ծածկել և թողնել մնա այնքան, որ ծավալը կրկնակի մեծանա: Պատրաստել մարցիպանե զանգված (բաղադրատոմսը տես մեր կայքում): Զանգվածը 4 գնդիկների բաժանել: Խմորը մի քիչ հունցել, բացել բլիթի պես: Մարցիպանի գնդիկները դնել խմորի վրա, սեղմել խմորի մեջ: Թողնել կես ժամ, խմորի և գնդիկների վրա կաթ քսել: Թխել  տաք ջեռոցում կես ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով