ՊԵՍՏԻՆՅՈՍ. ԶԱՏԻԿՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Բաղադրիչներ.
սպիտակ չոր գինի – 1 բաժակ,
ձիթայուղ – 0.5 բաժակ,
ալյուր – 300-350 գ,
մեկ նարնջի կեղև,
անիսոնի սերմեր – 1 ճ. գդ.,
դարչին, աղ,
մեղր – 1 բաժակ,
բուսայուղ տապակելու համար

Տաք թավայի մեջ լցնել կես բաժակ բուսայուղ, նրա մեջ դաղել նարնջի կեղևն ու անիսոնի սերմերը: Ապա քամել բուսայուղը, թողնել սառչի:Ալյուրը, աղը, դարչինը խառնել, վրան գինի լցնել և հունցել: Աստիճանաբար ավելացնել բուրավետ բուսայուղը: Կստացվի փափուկ խմոր: Թողնել խմորը հանգստանա: Հետո այն բարակ շերտով բացել, քառակուսիներ կտրել և ծրարաձև ծալել: Ծրարիկները տապակել առատ բուսայուղի մեջ, շարել անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի: Մեղրին ջուր խառնել, եռացնել: Տապակած պեստինյոսները թաթախել մեղրաջրի մեջ, շարել ափսեի մեջ ու վրան շաքարի փոշի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՊԵՍՏԻՆՅՈՍ. ԶԱՏԻԿՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով