ԶԱՏԻԿԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Զատիկի իտալական կարկանդակ

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 500 գ,
ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.,
աղ
միջուկ.
սպանախ – 1 կգ,
սուսամբար – 1-2 թ. գդ.,
բուլկի – 1 հատ,
պարմեզան – 80 գ,
կաթ – 100 մլ,
պանիր ռիկոտտա – 500 գ,
կարագ –  50 գ,
ձու – 8 հատ,
աղ, սև պղպեղ 

Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Բուլկին թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել բուլկուն, ավելացնել  2-3 ճաշի գդալ քերած պարմեզան: Զանգվածը խառնել ռիկոտտային ու սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել  խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի  մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով