ԶԱՏԻԿԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԵՔՍ

Զատիկի գերմանական կեքս

Բաղադրիչներ.
կաթ  – 1 բաժակ,
ալյուր – 2 բաժակ,
նարինջ – 1 հատ,
շաքարավազ – 2/3 բաժակ,
կարագ – 150 գ,
չամիչ – 75 գ,
նուշ,
ձու – 1 հատ,
շաքարի փոշի,
աղ – մի պտղունց,
խմորիչ

Մեկ ճաշի գդալ խմորիչը բացել գոլ կաթի մեջ, մի գդալ ալյուր խառնել և թողնել մեկ ժամ տաք տեղում: Նարնջի կեղևը հանել, հյութը քամել: Մնացած ալյուրին խառնել աղը, շաքարավազը, կարագը, նարնջի հյութն ու խմորիչը: Խմոր հունցել, ծածկել և թողնել տաք տեղում մեկ ժամ: Չամիչը գոլ ջրով լվանալ: Չամիչն ու նարնջի քերած կեղևը լցնել խմորի մեջ: Նուշը եռջրի մեջ լցնել, կեղևը հանել: Նուշը շարել տապակի տակ: Վրան լցնել խմորը, թողնել կես ժամ: Թխել  190 աստիճանի ջեռոցում: Թողնել խմորը հովանա, հանել տապակից, վրան շաքարի փոշի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով