ԶԱՏԻԿԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲՈՒԼԿԻՆԵՐ

Զատիկի անգլիական բուլկիներ

Բաղադրիչներ.
կաթ – 1 բաժակ,
ալյուր – 4 բաշակ,
խմորիչ – 1 տուփ,
շաքարավազ – 100 գ,
ձու – 2 հատ,
կարագ – 100 գ,
բուրավետ աղացած պղպեղ- 1 թ. գդ.,
դարչին – 1 թ. գդ.,
մշկընկույզ – 1 թ. գդ.,
կիտրոնի կեղև –  1 հատի,
նարնջի կեղև – 1 հատի,
չամիչ – 1 բաժակ,
աղ,
կաթ գլազուրի համար – 2 ճ. գդ.,
խաչերի համար ալյուր – կես բաժակ,
ջուր – 6 ճ. գդ.,
շաքարավազ – 2 ճ. գդ.

Խմորիչը մի գդալ շաքարի հետ խառնել գոլ կաթին: Ալյուրը, համեմունքները, շաքարավազը, աղը խառնել: Կարագը կտրատել, ալյուրի հետ տրորել, դարձնել փշրանք: Խառնուրդի մեջ փոս անել, լցնել հարած ձուն, խմորիչը, խմոր հունցել: Ավելացնել չամիչն ու կեղևը, խմորը հունցել: Խմորը բաժանել գնդիկների, նրանց վրա խաչաձև կտրվածք անել: Բուլկիները ծածկել: Կես բաժակ ալյուրը, ջուրն ու շաքարավազը խառնել, ներարկիչով լցնել խաչաձև կտրվածքների մեջ:  Թխել 200 С-ում 15-20 րոպե: Կաթն ու շաքարը եփել, քսել բուլկիների վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով