ԱՐԻՇՏԱՅՈՎ ՉԻՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Չինական աղցան արիշտայով
  • Արիշտա- 250գ.,
  • գետնանուշի յուղ – 2 ճաշի գդ.,
  • սոխ-շալոտ – 4 հատ,
  • ճզմած սխտոր – 2 պճեղ,
  • չիլի պղպեղ (կարմիր, սերմերը հեռացրած և կտրատած) – 1 հատ,
  • կտրատած կանաչ քաղցր պղպեղ – 1 հատ,
  • հասած մանգո – 1 հատ,
  • աղի գետնանուշ – 25գ.

Սոուս.

  • ընկույզի յուղ – 4 ճաշի գդ.,
  • կոկոսի հյութ – 100 մլ,
  • տոմատի մածուկ- 1 ճաշի գդ.

Արիշտան դնել մեծ ափսեի մեջ, վրան եռացող ջուր լցնել, թողնել 10 րոպե: Վոկ թավայի մեջ (խորը թավա) տաքացնել յուղը: Ավելացնել սոխը, սխտորը, չիլին, կանաչ պղպեղը, տապակել  2-3 րոպե: Արիշտան քամել, լցնել բանջարեղենի վրա, ավելացնել կտրատած մանգոն, երկու րոպե միասին տապակել: Լցնել մատուցվող ափսեի մեջ և զարդարել գետնանուշով: Ընկույզի յուղը, կոկոսի հյութը և տոմատի մածուկը խառնել, լցնել աղցանի վրա: Մատուցել անմիջապես:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով