ՏԱՊԱԿԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

Տապակած բանջարեղեն

Բաղադրիչներ.
սոխ – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
դդմիկ – 1 հատ,
կանաչ պղպեղ – 1 հատ,
կարմիր պղպեղ – 1 հատ,
գազար  – 1 հատ,
սխտոր,
ձիթայուղ,
աղ,
կանաչի

Լոլիկի կեղևը հանել, խոշոր կտրատել: Դդմիկը մաքրել: Մնացած բանջարեղենը` պղպեղը, սխտորը, գազարը, սոխը ևս կտրատել նույնպիսի կտորներով: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել նախ սոխը, ապա պղպեղը, գազարը, դդմիկը, վերջում ավելացնել լոլիկները: Տապակել մոտ երեսուն րոպե: Մատուցելիս կտրատած թարմ կանաչի շաղ տալ ուտեստի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով