ԶԱՏԻԿԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Զատիկի հունական կարկանդակ

Բաղադրիչներ.
կաթ – ոչ լիքը բաժակ,
խմորիչ – 1 տուփ,
շաքարավազ – 100 գ,
ալյուր –  1 կգ,
աղ – մի պտղունց,
1 նարնջի կեղև,
քունջութի սերմեր – 200 գ,
կարմիր ներկած պինդ խաշած ձու – հինգ հատ,
1 դեղնուց
Խմորիչը խառնել գոլ կաթին, շաքարավազին, թողնել տաք տեղում: Ավելացնել կես բաժակ ալյուր և թողնել տաք տեղում մի քանի ժամ: Տապակը յուղել, առատ քունջութ շաղ տալ: Թթխմորը խառնել մնացած ալյուրին, ավելացնել աղը, քերած նարնջի կեղևը, ջուր և հունցել: Խմորի երկու երրորդին գլանի ձև տալ, դնել տապակի վրա: Մնացած խմորը երկու մասի բաժանել, քունջութի մեջ մտցնել և հաստ խմորի կողքերից ամրացնել` հյուսքի ձև տալով: Խաշած ձվերը շարել մեջտեղում: Խմորին դեղնուց քսել և դնել 200 աստիճան տաք ջեռոցի մեջ: Թխել տաք ջեռոցում մոտ 50 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ԶԱՏԻԿԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

  1. Varduhi ասեց.

    indz tvum e 1tup xmorich chi lini baxadrutyan mej

    • armmenu ասեց.

      Նայած թե ինչ խմորիչ եք օգտագործում: Սովորաբար երկու թեյի գդալ խմորիչը խառնում են մեկ բաժակ կաթին և ստանում թթխմոր:

  2. Gayane ասեց.

    Khmorich aselov drozh@ i nkati chunen.yev khosq@ 1 tupi masin e.kochvum e buckpluver-khmorich,Hayastanum miguce marketnerum lini.

Պատասխանել Varduhi-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով