ՀԱՂԱՐՋԻ ԿԻՍԵԼ

Հաղարջի կիսել

Բաղադրիչներ.

հաղարջ (կամ այլ հատապտուղներ) – 500 գ,
ջուր – 1 լ,
օսլա – 2 ճ. գդ.,
շաքարավազ  – 1 բաժակ

Հատապտուղները ջոկել, մաքրել, մաղով անցկացնել: Քամված հյութը մի կողմ դնել: Ճզմված պտուղների վրա ջուր լցնել, եփել: Հյութը կրկին քամել: Քամված պտղամիսն այլևս հարկավոր չէ: Հյութին շաքարավազ խառնել: Ավելացնել նաև սառը ջրով բացած օսլան: Դնել կրակին և անընդհատ խառնելով եփել: Ավելացնել նաև հաղարջի մի կողմ դրված թարմ քամած հյութը և մարմանդ կրակի վրա եփել: Կարիք չկա եռացնելու կամ շատ երկար եփելու: Հակառակ դեպքում կիսելը դոնդողի կվերածվի: Լցնել բաժակներն ու մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով