«ԿՏՐԱԾ» ԱՊՈՒՐ

Կտրած ապուր

Բաղադրիչներ.
մածուն – 1 լ,
ալյուր – 2 բաժակ,
ձու – 2 հատ,
կարմիր լոբի – 1 բաժակ,
սոխ – 1-2 գլուխ,
կարագ – 50-70 գ,
աղ

Երկու բաժակ ալյուրը մաղել, մի ձուն կոտրել վրան, աղ անել, ավելացնել այնքան ջուր, որ դառնա պինդ խմոր: Խմորը բարակ բացել և արիշտայի նման նեղ ու երկար շերտերով կտրել: Մածունը սառը ջրով բացել, մի ձուն հարել, խառնել մածնաջրին, մինչև ձուլվի: Դնել կրակին, անընդհատ խառնելով եփել: Լոբին թրջել, նախապես եփել, քամել, դնել մի կողմ: Սոխը կտրատել, կարագով սոխեռած անել, մի գդալ ալյուր խառնել, բովել սոխեռածի հետ: Երբ թանձրանա, մի քիչ եփվող մածնաջրից խառնել ու լցնել եփվող ապուրի մեջ: Ավելացնել խմորի նեղ շերտերը: Աղ անել: Երբ խմորները եփվեն, լցնել նաև լոբին: Կարելի է մի քիչ թարմ համեմ կտրատել ու մատուցելիս շաղ տալ վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով