ՏԱՊԱԿԱԾ ՆԱՊԱՍՏԱԿ ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Տապակած նապաստակ

Բաղադրիչներ.

նապաստակի միս – 1.5-2 կգ,
ապխտած սալ – 100գ,
սխտոր – 1 գլուխ,
կարագ – 1 ճաշի գդ.,
աղ

մարինադի համար.

քացախ, ջուր, համեմունքներ կամ կվաս

Նապաստակի միսը մեկ օր մարինացնել: Մեջքի հատվախը և հետևի ոտքերը առանձնացնել, հանեկ մարինադից, սրբիչով լավ չորացնել: Մսի մեջ բացվածքներ անել և սալի կտորները տեղադրել բացված անցքերի մեջ: Կարելի է այդ անել դանակի բարակ ծայրով կամ հատուկ գործիքով: Սալի կտորների վրա միս չպետք է լինի: Դրանք խորը չենք մտցնում, որպեսզի տապակվեն: Կարելի է նաև սխտոր տեղադրել բացված անցքերի մեջ: Միսը դնել տապակի վրա, երկու գդալ ջուր լցնել վրան, մի կտոր կարագ ավելացնել: Դնել ոչ շատ թեժ ջեռոցի մեջ, հաճախ առաջացած հյութը լցնել մսի վրա: Մատուցել եփելուց հետո ստացված թանձրահյութի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով