ՀՈՒՄՈՒՍ.ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հումուս

Բաղադրիչներ.
սիսեռ – 1 բաժակ,
թահինի սոուս – 3 – 4 ճ. գդ.,
սխտոր – 1 պճեղ,
կես կիտրոնի հյութ,
կարմիր պղպեղ – մի պտղունց,
համեմի սերմ աղացած – մի պտղունց,
ձիթայուղ – կես բաժակ 

Սիսեռը սառը ջրով թրջել, թողնել գիշերը մնա: Սիսեռի կեղևները հեռացնել: Եթե դժվար է, ապա կարելի է հետացնել եփվելուց հետ: Առանց կեղևի հումուսն ավելի նուրբ է ստացվում: Ջուրը թափել, նորից առատ ջուր լցնել և եփել երկար, մինչև սիսեռը փխրուն դառնա: Թահինի պատրատի մածուկի բացակայության դեպքում կարելի է ինքնուրույն պատրաստել այն: Կես բաժակ (կարելի է ավելի քիչ) քունջութի սերմերը չոր թավայում բովել: Հովանալուց հետո լցնել բլենդերի մեջ, աղ ցանել, մի քիչ ձիթայուղ լցնել, գցել սխտորի պճեղը և խառնել: Ավելացնել կիտրոնի հյութը: Թահինին քիչ-քիչ ավելացնել սիսեռը, բլենդերով խյուս դարձնել: Որպեսզի ավելի հեշտ լինի, սիսեռի եփուկից ավելացնել: Արդյունքում պետք է ստացվի թանձր շիլայանման զանգված: Համեմել կարմիր պղպեղով, համեմի սերմով, խառնել: Լցնել ափսեի մեջ, վրան մի քիչ փոս անել և առատ ձիթայուղ լցնել: Մատուցել լավաշի կամ չորահացի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով