ՁՈՒԿԸ ԼՈԼԻԿԻ ԹԱՆՁՐԱՀՅՈՒԹԻ ՄԵՋ

Ձուկ կարմիր թանձրահյութով

Բաղադրիչներ.
ձուկ,
լոլիկ – 3-4 հատ,
ընկույզ- կես բաժակ,
մի բուռ չամիչ,
սոխ – 1 գլուխ,
սխտոր – մի պճեղ,
ալյուր,
կոճապղպեղ – մի պտղունց,
կիտրոն – 1\4 մասը,
կարմիր պղպեղ, աղ

Կիտրոնի շերտերը, աղը, քերած կոճապղպեղը խառնել: Ձուկը կտրատել, դնել խառնուրդի մեջ կես ժամ: Հանել մսակտորները: Ալյուրին կարմիր պղպեղ ու աղ խառնել, ձուկը թավալել խառնուրդի մեջ, տապակել բուսայուղով: Ձկան կտորները հանել, թավայի մեջ տապակել կտրատած սոխն ու սխտորը: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել մանրացրած ընկույզն ու չամիչը: Լոլիկների կեղևը հանել, կտրատել, լցնել սոխեռածի վրա: Եփել մի քանի րոպե, եթե շատ թանձր լինի, մի քիչ ջուր ավելացնել: Ապա ձկան տապակած կտորները դնել թանձրահյութի մեջ: Մարմանդ կրակի վրա թողնել երկու րոպե, ապա վերցնել կրակից: Մատուցել աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով