ԳԱԶԱՐՈՎ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐՈՎ ՈՒՏԵՍՏ

Գազարով արքայախնձոր

Բաղադրիչներ.
գազար – 4 հատ,
պահածոյացված արքայախնձոր – 1 տուփ,
սոխ – 1 հատ,
աղ, պղպեղ,
սխտոր – 1-2 պճեղ,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.,
բուսայուղ

Գազարը ձողիկների վերածել, արքայախնձորը նույնպիսի կտրորներով կտրատել: Սոխը շերտատել, բուսայուղով տապակել: Ավելացնել գազարը, տապակել, մինև գազարը փափկի: Աղ, պղպեղ ցանել: Ցանկության դեպքում կարելի է կծու պղպեղ օգտագործել: Ավելացնել արքայախնձորի շերտերը, մի քիչ ջուր կամ արքայախնձորի հյութից լցնել և ավելացնել կիտրոնի թարմ քամած հյութը: Տապակել այնքան, մինչև գազարը մի քիչ կարամելացվի: Ավելացնել ճզմած սխտորն ու վերցնել կրակից: Ավելի հաճելի է սառը վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով