ԿԱՐԱՄԵԼԱՑՎԱԾ ՄՐԳԵՐ

Կարամելացված միրգ

Բաղադրիչներ.

ցանկացած միրգ կամ հատապտուղներ,

շաքարավազ, ջուր – 2:1 հարաբերությամբ

Միրգը շերտատել: Եթե նարինջ կամ մանդարին է, ենթակեղևի սպիտակ թաղանթը հեռացնել: Հատապտուղները կամ խաղողի հատիկներն առանձնացնել, պոչերը հանել: Ջուրն ու ջրի կրկնակի չափով շաքարավազը եփել այնքան ժամանակ, մինչև զանգվածը մգանա: Թողնել սառչի և թանձրանա: Միրգն ամրացնել փայտե չոփիկների վրա, մտցնել կարամելի մեջ, շարել յուղաթղթի վրա: Կարելի է զարդարել շոկոլադով և ընկույզի փշրանքով: Կարամելացված միրգը կարող է դառնալ զարդարանք տորթերի, աղանդերի համար, կարելի է մատուցել հենց այդպես:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով