ՆԱԽԱՃԱՇ. ՁՎԱԾԵՂ «ԵՐՐՈՐԴ ՄՈԼՈՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ»

ՁՎԱԾԵՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2 ձու, 1/2 բաժակ կաթ,
1 թեյի գդ. կարագ,
1-2 ճաշի գդ. քերած պանիր,
1/2 լոլիկ,
1/4 գլուխ սոխ,
1 ճաշի գդ. կանաչ ոլոռ,
1-2 թեյի գդ. պահածոյացված եգիպտացորեն,
1 կտոր ապուխտ
կանաչի
աղ

Թավան տաքացնել, կարագը հալեցնել: Լոլիկը, սոխը, ապուխտը, կանաչ ոլոռը, եգիպտացորենը կտրատել, խառնել, աղ անել, 5-7 րոպե շոգեխաշել: Հետո ձուն կոտրել, հարել կաթի հետ, լցնել բանջարեղենի վրա: Մի քանի րոպե անց լցնել քերած պանիրը: Կափարիչը ծածկել: Մատուցել` զարդարելով կանաչիով:


_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով