ԸՆԿՈՒՅԶՈՎ ՍՈՒՖԼԵ

Ընկույզով սուֆլե

Բաղադրիչներ.
ընկույզ – 150 գ,
ձու – 10 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
շաքարի փոշի,
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
կարագ – 3 ճ. գդ.

Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Դեղնուցները հարել շաքարավազի հետ: Ընկույզը բովել չոր թավայի մեջ, թողնել հովանա, աղալ: Աղացած ընկույզը խառնել դեղնուցին: Ավելացնել ալյուրը, աստիճանաբար ավելացնել գոլ կաթը: Խառնելով եփել, մինչև զանգվածը թանձրանա: Սպիտակուցները հարել, խառնել ընկույզով խառնուրդին: Հրակայուն ամանները յուղել, լցնել սուֆլեի զանգվածը: Դնել 200 աստիճան տաք ջեռոցը հինգ րոպե: Շաքարի փոշի ցանել, մատուցել սուրճի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով