ԼՑՈՆԱԾ ՃՈՒՏ

Լցոնած ճուտ

Բաղադրիչներ.

ճուտ – 2 հատ,
խաշած բրինձ – 2 բաժակ,
կարագ – 100-150 գ,
կտրատած մաղադանոս կամ սամիթ – 1 բաժակ,
աղ, պղպեղ, պաքսիմատ,
ձու- 1 հատ

Ճուտիկները լվանալ, չորացնել, աղ, պղպեղ քսել: Պատրաստել միջուկը: Բրինձը խաշել, խառնել կարագին, կանաչուն, աղ, պղպեղ ցանել, խառնել: Խառնուրդքով լցոնել ճուտերը, անցքը կարել թելով: Ճուտերը մտցնել  հարած ձվի մեջ, հետո` պաքսիմատի մեջ: Ճուտերը դնել յուղած տապակի վրա և եփել տաք ջեռոցում: Տապակի մեջ մի քիչ ջուր լցնել, ժամանակ առ ժամանակ հյութը լցնել ճուտերի վրա: Եփված ճուտերը հանել, կտրատել, բրինձը լցնել ափսեի մեջ, վրան դնել մսի կտորները:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԼՑՈՆԱԾ ՃՈՒՏ

  1. ASHOT ասեց.

    ochen xaroshie recepti, mne ochen panravilsya.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով