ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՌՈՒԼԵՏ

Կարտոֆիլով ռուլետ

Բաղադրիչներ.
կարտոֆիլ – 800 գ,
շամպինյոն – 300 գ,
սոխ – 1 հատ,
աղ, պղպեղ,
օսլա – 2 ճ. գդ.,
բուսայուղ,
պաքսիմատ

Կարտոֆիլը եփել աղաջրում, խյուս դարձնել, խառնել օսլային: Սոխը կտրատել, տապակել: Սունկը բարակ շերտատել, լցնել սոխի վրա, տապակել, մինչև հեղուկ մաս չմնա: Սրբիչի կամ թաղանթի վրա տարածել կարտոֆիլի խյուսը մատի հաստությամբ: Վրան տարածել միջուկը, փաթաթել ռուլետի պես: Ռուլետի վրա պաքսիմատ ցանել, մի քանի րոպե դնել ջեռոցի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով