«ՍՈՒՏ» ՏՈԼՄԱ

Սուտ տոլմա

Բաղադրիչներ.
խաղողի տերևներ պահածոյացված – 1 բանկա,
բրինձ – 1.5 բաժակ,
սոխ – 2 գլուխ,
գազար – 1 հատ,
բուսայուղ,
աղ, պղպեղ,
չորացրած կանաչի

Սոխը մանր կտրատել, բուսայուղով տապակել: Ավելացնել քերած գազարը, ևս տապակել երկու րոպե: Բրինձը կիսաեփ անել, քամել: Գազարով սոխեռածը խառնել բրնձին, աղ, պղպեղ ցանել, վրան փշրել չոր կանաչին: Լավ խառնել: Տերևները լվանալ տաք ջրով, փաթաթել ձիգ: Շարել կաթսայի մեջ, վրան ծածկել ափսեով: Մի փոքր սառը ջուր լցնել և եփել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով