ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՁՈՒԿ

Դիետիկ ձուկ բանջարեղենով

Բաղադրիչներ.

շիղաձուկ (կարելի է այլ ձուկ վերցնել),
կաղամբ,
գազար,
աղ, պղպեղ,
թթվասեր

Կաղամբը կտրատել, գազարը քերել: Խառնել և մի քիչ աղ անել: Լցնել ապակե կաթսայի մեջ  2 սմ հաստությամբ, հետո շարել ձկան կտորները, որոնք նախապես աղ են դրված: Կարելի է գլուխը նույնպես դնել, եթե սիրում եք, միայն թե խռիկներն անհրաժեշտ է հեռացնել: Վրայից նույն հաստության շերտով կրկին բանջարեղեն լցնել և ջուր լցնել տարայի կիսով չափ: Հատիկ պղպեղ և դափնու տերև դնել ամանի մեջ, դնել կրակին: Եռացնել և  10 րոպե թողնել մարմանդ կրակի վրա: Անջատել, կափարիչը թողնել փակ մոտ 15 րոպե: Մատուցել խորը ափսեով թթվասերի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՁՈՒԿ

  1. Տաթևիկ Ավագյան ասեց.

    Ինձ թվումէ որ շատ համով կստացվի ես համոզված եմ որովհետև ես նմանատիպ ուտեստ փորձել եմ ձուկը տոմատով էլի ջրալի է

  2. Gexam ասեց.

    KARCUM EM SHAT HAMEX BAN KSTACVI, ERB PORCEM ANPAYMAN KARCIKS KHAYTNEM

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով