ՏՈՄԱՏՈՎ ՈՍՊ

Տոմատով ոսպ

Բաղադրիչներ.
ոսպ – 2 բաժակ,
գազար – 1 հատ,
սոխ – 1 գլուխ,
սխտոր – 2 պճեղ,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.,
թարմ կանաչի,
բուսայուղ,
աղ, պղպեղ

Ոսպը թրջել մի քանի ժամ, ապա եփել: Սոխն ու գազարը մաքրել, կտրատել և բուսայուղի մեջ մի քանի րոպե տապակել: Ավելացնել մանրացրած սխտոր, աղ, պղպեղ ցանել, վերջում խառնել տոմատը: խառնելով եփել մի քանի րոպե: Կարելի է մի քիչ բանջարեղենի արգանակ կամ ոսպի ջրից ավելացնել: Վերջում կտրատած կանաչի շաղ տալ վրան: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով