ԲՈՐԱԿԻ

Բորակի

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 500 գ,
ձու – 1-2 հատ,
ջուր այնքան, մինչև պինդ խմոր ստացվի,
մի պտղունց աղ
միջուկ.
տավարի աղացած միս – 500 գ,
սոխ –  3-4 հատ,
չորացրած կանաչի,
աղ, սև պղպեղ,
թացան.
մածուն,
սխտոր,
բուսայուղ տապակելու համար

Ալյուրը մաղել, վրան կոտրել ձուն, աղ անել: Աստիճանաբար ջուր ավելացնել, պինդ խմոր հունցել: Խմորը բացել, քառակուսիներով կտրատել: Միստ սոխի հետ տապակել, աղ, պղպեղ ցանել, խառնել: Համեմել չոր կանաչիով: Ամեն խմորի կտորի վրա մի գդալ միջուկ դնել: Եզրերն ամրացնել այնպես, որ վերևի մասը բաց մնա: Կաթսայի մեջ բորակիները շարել, մի փոքր արգանակ կամ ջուր լցնել: Ուշադիր լինել, որ ջուրը բորակիները չծածկի: Կափարիչը փակել և շատ թույլ կրակով եփել: Երբ բորակիները կիսաեփ լինեն, հանել, քամել  և տապակել բուսայուղի մեջ: Սխտորը ճզմել, խառնել մածունին: Բորակին մատուցել սխտոր- մածունի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով