ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Կիևյան կոտլետներ

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 2 կգ,
հավի բդիկներ – 3 կգ,
սպիտակ հաց – 1 հատ,
սոխ – 3-4 գլուխ,
կաթ – 1.5 բաժակ,
պաքսիմատ,
ձվի սպիտակուց – 2 հատ,
աղ, սև և կարմիր պղպեղ, ալյուր
կարագ և հալվող պանիր միջուկի համար

Հավի մսից առանձնացնել կաշին և ոսկորները: Միսը երկու անգամ աղալ: Հացը կաթի կեսի մեջ թրջել, մի քիչ թողնել և նույնպես մսաղացով անցկացնել: Սոխը մաքրել, աղալ: Միսը, սոխը, հացը խառնել, աղ, պղպեղներ ցանել, թողնել մի քիչ մնա: Խառնված զանգվածը ևս մեկ անգամ աղալ: Ձուն, մնացած կաթը, մի գդալ ալյուրը լավ խառնել: Կոտլետները կարող են լինել նաև առանց միջուկի, սակայն միջուկով ավելի համեղ է: Սառած կարագն ու պանիրը քերիչով անցկացնել, խառնել: Ձեռքով վերցնել մսից, ձեռքը թրջել, միսը տափակեցնել, մի քիչ միջուկ դնել: Եզրերը վրա բերել, միացնել, հարթեցնել: Կոտլետը մտցնել նախ ձվի խառնուրդի, ապա պաքսիմատի մեջ: Գործողությունը կարելի է կրկնել ավելի ամուր կեղև ստանալու համար: Տապակել բուսայուղով, մատուցել: Կարելի է սառեցնել և պահել սառցախցիկում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԿԻԵՎՅԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

  1. Լուսինե ասեց.

    Բարև ձեզ : Խնդրում եմ ինձ ասեք միայն ձվի սպիտակուցն ենք լցնում մսի մեջ թե ձուն ամբողջովին և ձվի խառնուրդը դա ձուն է թե ձվի դեղնուցը:Նախապես շնորհակալություն:

    • armmenu ասեց.

      Սիրելի Լուսինե, կոտլետի այս տարբերակում մսի խճողակի մեջ ձու չկա: Ձվի սպիտակուցը կաթի և ալյուրի հետ խառնելով` պատում ենք կոտլետը, հետո թավալում պաքսիմատի մեջ: Այսպես կոտլետը կեղև է ստանում և ավելի հյութեղ է ստացվում:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով