ՏՈՐԹ «ՀԱՄԵՂ»

Համեղ տորթ

Բաղադրիչներ.
ձու – 4 հատ,
շաքարավազ – 1,5 բաժակ,
ալյուր – 3 բաժակ,
կակաո – 4 ճ. գդ.,
սոդա – 1 թ. գդ.,
թթվասեր – 400 գ,
կրեմ.
թթվասեր – 400 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
զարդարելու համար ընկույզ կամ նուշ, շոկոլադ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը: Սոդան թթվասերին խառնել, ավելացնել ձվի խառնուրդին: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը բաժանել երկու մասի և թխել մոտ կես ժամ 180 աստիճանում: Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ: Խմորի մի շերտը կիսել, թթվասերի կրեմ քսել, մյուս կեսով ծածկել: Մյուս շերտը կտրատել, ինչպես պատրաստի տորթն են կտրում, թաթախել կրեմի մեջ և թեք-թեք շարել մյուս շերտի վրա: Տորթը ծածկել քերած շոկոլադով և ընկույզի կամ նուշի փշրանքով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով