ՌԵՀԱՆՈՎ ՀԱՎԻ ԹԵՎԻԿՆԵՐ

Ռեհանով թևիկներ

Բաղադրիչներ.
հավի թևիկներ – 1 կգ,
մածուն – կես բաժակ,
ռեհան – 1 փունջ,
սխտոր – 2-3 պճեղ,
աղ

Հավի թևիկները լվանալ, չորացնել: Թևիկների ծայրերը կտրել, մնացած մասը կիսել ծալվող մասից: Ռեհանի տերևներն առանձնացնել, լվանալ, չորացնել: Թևիկներին աղ ցանել: Սխտորն ու ռեհանը աղալ կամ բլենդերի մեջ մանրացնել, խառնել մածունին: Թևիկները մեկ-երկու ժամ մարինացնել մածնի խառնուրդի մեջ: Թևիկները շարել տապակի վրա, եփել 200 С տաք ջեռոցում կես ժամ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով