ՇՈԳԵԽԱՇԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԲՐՆՁՈՎ

Բանջարեղեն պասին

Բաղադրիչներ.

400 գ. գազար,

500 գ. լոբի կամ կանաչ ոլոռ,

2 բաժակ բրինձ,

բուսայուղ,

սխտոր,

սև պղպեղ

Բրինձը բուսայուղով բովել, մինչև թափանցիկ դառնա: Վրան աղաջուր լցնել, դնել մարմանդ կրակին: Ոլոռը կամ լոբին, գազարը  ( կարելի է ալյ բանջարեղեն, օրինակ` դդմիկ, ծաղկակաղամբ և այլն), տապակել բուսայուղի մեջ: Վերջում ավելացնել սխտոր: Պատրաստի բրնձի վրա սև պղպեղ անել, լցնել մատուցվող ափսեի մեջ, կարելի է օղակաձև դնել, մեջտեղում փոս թողնել: Մեջտեղում լցնել բանջարեղենի խառնուրդը: Կարելի է խառնել, այդպես մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով