ՍՈՒՆԿՈՎ ԲՐՆՁՈՎ ԱՊՈՒՐ

Սունկով և բրնձով ապուր

Բաղադրիչներ.

սունկ — 100 գ,
բրինձ — կես բաժակ,
գազար — 2 հատ,
սոխ — 2 գլուխ,
հոտավետ պղպեղի հատիկներ,
դափնու տերև — 1 հատ,
մաղադանոս,
բուսայուղ — 2 ճ. գդ.,
աղ

Սունկը լվանալ, կտրատել, լցնել կաթսայի մեջ: Սառը ջուր լցնել վրան և եփել: Մի քանի հատիկ պղպեղ, դափնու տերև գցել կաթսան, եփել մինչև սունկը պատրաստ լինի: Գազարն ու սոխը մաքրել, մանրացնել, տապակել բուսայուղով: Սոխն ու գազարը լցնել ապուրի մեջ, եփել: Բրինձը մաքրել, լվանալ, լցնել եռացող ապուրի մեջ և եփել: Մատուցելիս կտրատած թարմ մաղադանոս լցնել ապուրի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով