ՄԱՐԻՆԱՐԱ ՍՈՈՒՍՈՎ ՀԱՎԻ ՄԻՍ

Մարինարա սոուսով հավ

Բաղադրիչներ.
թարմ ռեհան – մի փունջ,
ձիթայուղ – 4 ճ. գդ.,
սխտոր – 2 պճեղ,
սոխ – 2 գլուխ,
տոմատի մածուկ – 50 գ,
բուրավետ պղպեղ, կարմիր պղպեղ
պաքսիմատ – 3/4 բաժակ,
քերած պարմեզան պանիր – 1 բաժակ,
ալյուր – 0,5 բաժակ,
ձու – 2 հատ,
հավի բդիկներ – 6 հատ,
քերած մոցարելլա – 1 բաժակ

Սոխն ու սխտորը մանրացնել, տապակել բուսայուղի մի մասի մեջ: Ավելացնել տոմատի մածուկը, հոտավետ և կարմիր պղպեղները: Երբ սոուսը թանձրանա, ավելացնել կտրատած ռեհանը, աղ, պղպեղ ցանել, կափարիչը ծածկել և թողնել: Պաքսիմատն ու երկու տեսակի քերած պանիրները խառնել: Առանձին ամանի մեջ լցնել ալյուրը, մեկ ուրիշի մեջ հարել ձվերը: Հավի բդիկները թավալել նախ ալյուրի, ապա` ձվի, վերջում` պաքսիմատով պանրի մեջ: Բդիկները տապակել մնացած բուսայուղի մեջ, կարմրեցնել: Մատուցելիս վրան առատ սոուս լցնել և մի քիչ քերած պանիր շաղ տալ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով