ՄԵՂՐՈՎ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ ՏՈՐԹ

Ընկույզով և մեղրով տորթ

Բաղադրիչներ.

ձու – 3 հատ,
շաքարավազ – 1.5 բաժկ,
մեղր – 150 գ,
կարագ – 150 գ,
ընկույզ – 150 գ,
ալյուր – 500 գ,
կրեմ.
յուղալի թթվասեր – 800 գ,
շաքարավազ – 2 բաժակ,
վանիլային շաքարավազ – 2 տուփ

Խոր ամանի մեջ խառնել ձուն, շաքարավազը, մեղրը, ընկույզը, փափկած կարագը: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու մեկ տուփ փխրեցուցիչ: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Խմորը երեք մասի բաժանել, թաց ձեռքով տարածել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Թխել 190 աստիճան տաք ջեռոցում 10 րոպե: Խմորի շերտը պետք է կարմրի: Հանել ջեռոցից, թողնել հովանա և հանել թուղթը: Պատրաստել կրեմը:  30%-ից ոչ պակաս յուղայնության թթվասերը հարել, աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Խմորը դնել և կրեմ քսել վրան: Երկրորդ շերտը դնել, նորից կրեմ քսել: Դնել երրորդն ու ողջ տորթը ծածկել կրեմով: Զարդարել ընկույզի փշրանքով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՄԵՂՐՈՎ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ ՏՈՐԹ

  1. Liana ասեց.

    Shat lav baxadratomsa, super

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով