ՀԱԼՎԱ

Հալվա

Բաղադրիչներ.

ալյուր – 3-4 բաժակ,

շաքարի օշարակ  – մոտ 1 բաժակ ( ջրի և շաքարավազի համամասնությունը 1:2),

կարագ կամ յուղ – 200 գ

Մեկ բաժակ շաքարավազից և կես բաժակ ջրից օշարակ եփել: Ալյուրը մաղել, լցնել թավայի մեջ և բովել, մինչև գույնը փոխի: Անընդհատ խառնել: Ավելացնել հալած կարագը, նորից անընդհատ խառնել, մինչև ստացվի փխրուն զանգված: Ավելացնել քաղցրաջուրը, խառնել, մինչև գնդիկներ չմնան: Հալվան պետք է դժգույն չլինի, ալյուրը պիտի բավականաչափ բովված լինի դրամ համար: հալվան լցնել տափակ ամանի մեջ, մակերեսը հարթեցնել, նախշեր անել պատառաքաղով: Փոքր-ինչ սառչելուց հետո քառակուսիներով կտրատել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով