ՏՈՐԹ «ԿԻԵՎՅԱՆ»

Տորթ «Կիևյան»

Բաղադրիչներ.

բոված, կտրատած ընկույզ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձվի սպիտակուց – 10 հատ,
վանիլին,
ալյուր – 1.5 ճ. գդ.,

սերուցքային կրեմ.
շաքարի փոշի – 100 գ,
կարագ – 200 գ,
խտացրած կաթ – 3 ճ. գդ.,
կոնյակ – 1 ճ. գդ.,

շոկոլադե կրեմ.
շաքարի փոշի – 100 գ,
կարագ – 200 գ,
խտացրած կաթ – 3 ճ. գդ.,
կոնյակ – 2 ճ. գդ.,
կակաո – 2 ճ. գդ.,
վանիլին 

Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները հարել մինչև անշարժ փրփուր դառնան: Աստիճանաբար ավելացնել վանիլի և շաքարավազի խառնուրդը: Լրիվ խառնելուց հետո ավելացնել մանրացված ընկույզը: Ավելացնել նաև ալյուրն և բաժանել երկու մասի: Տապակին յուղաթուղթ դնել, տարածել խմորը: թխել 140-160 աստիճանում 2-2,5 ժամ: Թողնել սառչի, թուղթը հանել, քսել սերուցքային կրեմը: Վրան քսել շոկոլադե կրեմը: Ծածկել երկրորդ խմորով, նորից րեմ քսել: Զարդարել կրեմով և չրերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով