ԸՆԿՈՒՅԶՈՎ ՄԵՂՐՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

Ընկույզով մեղրով թխվածքաբլիթ

Բաղադրիչներ.
ալյուր — 1.5 բաժակ,
շաքարավազ –  0.5 բաժակ,
փխրեցուցիչ – 0.5 թ. գդ.,
աղ –  1/4 թ. գդ.,
կարագ –  100 գ,
ձու –  1 հատ,
միջուկ.
մեղր – կես բաժակից պակաս,
շաքարավազ –  1/4 բաժակ,
աղ – մի պտղունց,
կարագ –  3 ճ. գդ.,
թանձր սերուցք – 1 ճ. գդ.,
բոված նուշ – 0.5 բաժակ,
հնդկական ընկույզ կամ պնդուկ –  3/4 բաժակ

Տապակին կարագ քսել, երկու շերտ ալյումինաթուղթ դնել, եզրերից քիչ ավել թողնել: Փայլաթիթեղը ևս յուղել: Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը և կտրատած կարագը խառնել: Ստացված խմորը նման է յուղոտ փշրանքի: Ավելացնել ձուն և խառնել: Խմորը տարածել տապակի վրա, թխել տաք ջեռոցում 15- 20 րոպե: Թողնել սառչի տապակի մեջ: Միջուկը պատրաստելու համար խառնել մեղրը, շաքարավազը, աղը, լցնել հինգլիտրանոց կաթսայի մեջ: Խառնելով եփել, անընդհատ խառնել, մինչև շաքարը խառնվի: Թողնել երկու րոպե եփվի առանց խառնելու: Ավելացնել կտրատած կարագը և սերուցքը: Խառնելով եփել մեկ րոպե: Կրակից վերցնել, խառնել ընկուզեղենի հետ: խառնուրդը լցնել խմորի վրա և համաչափ տարածել: Թխել այնքան, մինչև պղպջակներ առաջանան, մոտ քառորդ ժամ: Թողնել սառչի տապակի մեջ, զգուշորեն հանել, բռնելով փայլաթիթեղի եզրերից: Քառակուսի կտրատել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով